All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Կարկանդակ արիշտայից

Խմորի համար անհրաժեշտ են

1 կգ ցորենի ալյուր
350գ թթվասեր
100գ հալած յուղ
2 ձու
100գ շաքար
կես թեյի գդալ սոդա
մեկ թեյի գդալ 2գ աղ

Միջուկի համար

300գ աղացած հունական ընկույզ
100գ շաքարի փոշի
մի փոքր դարչին
Օշարակի համար
100գ շաքար
200գ ջուր
մի փոքր կիտրոնի աղ

Ամանի մեջ խառնել թթվասերը, հալած յուղը, հարած ձվերը, շաքարը, աղը, սոդան, լավ տրորել, այնուհետև փոքր չափաբաժիններով լցնել ալյուրը և հունցել խմորը:

Պատրաստել խիտ շաքարային օշարակ կիտրոնի հյութով կամ կիտրոնի աղով:

Խմորը հանել սեղանին, գրտնակել 4-5մմ շերտով և բաժանել երկու մասի: Խմորի մի մասին պետք է հաղորդել թավայի հատակի տեսք, որի վրա ենթադրվում է թխել կարկանդակը, իսկ մյուս մասը կտրատել բարակ շերտագծերով: Թավան յուղել, վրան դնել խմորի շերտը, աղացած ընկույզների, շաքարի փոշու և դարչինի խառնուրդից պատրաստված միջուկը: Միջուկը հավասարեցնել և նրա վրա դնել խմորի շերտագծերը, պատել ձվի դեղնուցով և ցրցամել յուղով:

Խմորը դնել նախորոք տաքացած ջեռոցի մեջ և թխել 20-30 րոպե: Թխված կարկանդակը տեղափոխել մաղի վրա և վրան լցնել սառը օշարակը, այնուհետև կտրատել փոքր քառակուսի կտորների:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը։