All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Լահմաջո

Ավանդական հայկական ուտեստ: Իրենից ներկայացնում է բարակ խմորի բլիթ, վրան' աղացած մսի շերտով: Հաճախ պատրաստվում է ոչխարի մսից, ունի կծու համ:

Խմորի համար անհրաժեշտ է'

մաղած ալյուր - 500 գր.
մածուն - 1 բաժակ (կարելի է փոխարինել կեֆիրով)
կես բաժակ ջուր
աղ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել բուրգի պես, կենտրոնական մասը խորացնել, որտեղ լցնել տաք ջրով բացած մածուն և աղ, լավ խառնել, մինչեւ պինդ չկպչուն խմորի ստանալը: Բաժանել փոքր գնդերի և թողնել, որ բարձրանա:

Խճողակ պատրաստելու համար ոչխարի փափուկ միսը (կարելի է օգտագործել նաեւ ուրիշ մսի տեսակ) կրկնակի աղում են լոլիկի կամ տոմատի մածուկի, սխտորի եւ կարմիր պղպեղի հետ: Ավելացնում են մանր կտրատած կանաչի (ռեհան, խնկունի, համեմ), պղպեղ և աղ (ըստ ճաշակի): Խճողակը պետք է ունենա թթվասերի խտության կազմություն, եթե նա չափից շատ խիտ է ստացվել, կարելի է բացել տոմատի հյութով:

Խմորի գնդերը գրտնակել մինչեւ բարակ' 3 մմ թերթեր ստանալը, վրան լցնել խճողակը, հավասարեցնել մակերեւույթը: Թխել լավ տաքացած ջեռոցի մեջ առանց կարագի, մոտավորապես 10 րոպե: Մատուցել լիմոնի հետ, որը ճզմում են խճողակի վրա:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը