All of Armenia

Երևան 5 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Էջմիածնի քյուֆտա

-2 կգ. տավարի միս
- 2 խոշոր գլուխ սոխ
- 2 ձու
- 1 գավաթ օղի (75 գրամ)
- սև և կարմիր պղպեղ
- 2 ճաշի գդալ ալյուր
- սերուցքային կարագ՝ մատուցման համար

Միսը հարում ենք՝ ձեռքով կամ հարիչով, մինչև որ ստանա թանձր թթվասերի խտություն, ավելացնում ենք աղ, սև պղպեղ: Հարում ենք։ Ավելացնում ենք օղին, ձուն, ալյուրը և էլի մի քանի րոպե շարունակում ենք լավ հարել՝ մինչև որ ծեծած միսը ստանա սպիտակ երանգ:

Մեծ կաթսայի մեջ ջուր ենք լցնում և դնում ենք կրակին: Մինչ ջուրը կտաքանա այն աստիճանի, որ դեռ հնարավոր է մատը պահել ջրում, մսագնդեր ենք ծեփում՝ ձեռքի ափի չափով, սուզելով դրանք սառը ջրի մեջ, հետո վրայից հարթեցնելով ու վերջնական գնդի ձև տալով՝ գցում ենք կաթսայի մեջ: Այս ամենն անհրաժեշտ է շատ արագ անել, քանի դեռ ջուրը նոր է սկսում եռալ: Երբ պատրաստ քյուֆտան կբարձրանա ջրի երես, կաթսան անհրաժեշտ է սուզել սառը ջրի մեջ: Քյուֆտան եփում ենք այնքան ժամանակ, մինչև միսը կտրելիս այն «սպիտակ» լինի, ոչ թե կարմիր: Մատուցում ենք 1-2 սմ. հաստությամբ կտորներով՝ վրան լցրած կամ հատուկ ամանով մատուցվող հալեցված կարագով:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը