All of Armenia

Երևան 1 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Իշլի քյուֆթա

Բաղադրիչներ

- տավարի միս 2 կգ.
- բլղուր 0,5 կգ.
- գլուխ սոխ 2-3 հատ
- ձու 1 հատ
- ալյուր
- բուսական յուղ
- աղ' ըստ ճաշակի
- կանաչի,
- կարմիր և սև պղպեղ
- հունական ընկույզ
- կիտրոն' մատուցելու համար

Բլղուրը նախապես մեկ ժամով թողնել գոլ ջրի մեջ։

Թարմ տավարի միսը և մաքրած գլուխ սոխը (2 հատ) մի քանի անգամ աղալ մսաղացով և լավ խառնել:

Աղացած մսի կեսից պակասն առանձնացնել և ավելացնելով եռացրած գոլ ջուր խառնել՝ մինչև կպչուն զանգված ստանալը: Ավելացնել ձու, երկու ճաշի գդալ ալյուր, կարմիր և սև պղպեղ և անհրաժեշտության դեպքում՝ մի փոքր էլ գոլ ջուր, որպեսզի զանգվածը չկորցնի իր կպչունությունը:

Փքված բլղուրը քամել, խառնել քիչ քանակությամբ բուսական յուղի հետ և ավելացնել կպչուն զանգվածին, լավ խառնել, մի կողմ դնել:

Մնացաց աղացած մսին, որով լցոնվելու է իշլի քյուֆտան, ավելացնել մեկ գլուխ մանրեցրած տապակած սոխ, հունական ընկույզի փշրած հատիկներ և կանաչի: Աղ ավելացնել խորհուրդ չի տրվում:

Պատրաստված լցոնը դնել սառնարան՝ սառած լցոնով իշլի քյուֆթան լցոնելը ավելի հարմար է: Նախօրոք պատրաստել գոլ կիտրոնաջրով աման: Սառած լցոնով և բլղուրով աղացած մսի զանգվածով ամանները դնել կիտրոնաջրի կողքին։ Ձեռքերը կիտրոնաջրի մեջ թրջելով վերցնել բլղուրով աղացած մսի բաժինը, գնդիկ սարքել, ափի մեջ պահելով՝ մատների օգնությամբ փոս անել, որպեսզի նմանվի բաժակի: Բաժակը լցոնել: Միացնել եզրերը:

Կաթսայի մեջ ջուր լցնել, աղ ավելացնել և հասցնել եռման աստիճանի: Իշլի քյուֆթան մեկ մեկ դնել եռացող ջրի մեջ: Պատրաստման ժամանակը մոտավորապես 10 րոպե է:

Եփել փոքր կրակի վրա, որպեսզի այն չմասնատվի:

Իշլի քյուֆթան մատուցվում է վրան ցանած մանր կտրատած կանաչիով և շուրջը շարած կիտրոնի կտորներով։

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեքկայքին՝ Facebook պաշտոնականէջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, ևառաջինըկարդացեքՀայաստանիևՍփյուռքիմասինամենաթարմլուրերը, հոդվածները, դիտեքտեսանյութերը։