All of Armenia

Երևան 3 °С
Ժամանակը Հայաստանում
USD
EUR
RUB
479.57
538.8
7.36

Բաստուրմա

Բաղադրատոմս

տավարի միս - 10 կգ.
սխտոր - 600 գր.
աղ - 1 կգ.
չաման - 500 գր.
աղացած կարմիր պղպեղ - 100-200 գր. (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

Տավարի մեջքի մասից պատրաստել կտորներ, դնել ամանի մեջ, վրան աղ լցնել, թողնել 2 օր սառնարանում: Ժամանակը անցնելուց հետո միսը շրջել որ վերևի շերտը իջնի ներքև, որպեսզի աղը ավելի լավ ներծծվի: Այս դիրքում նույնպես սառնարանում թողնել երկու օր:

Աղադրված մսի վրայի մնացած աղը լվանալ ջրով և միսը դնել վանդակաճաղերի վրա' մամլման: Մամլումը կատարվում է 1:2 ճնշման տակ 6-12 ժամ, մինչեւ մսի լրիվ չորանալը: Դրանից հետո մսի կտորները կապել թելով և կախել մութ տեղում 12 ժամ: Հարկավոր է, որ միսը ամբողջովին չորանա, նույնիսկ չոր լինի նրա հատվածքը:

Համեմունքները խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Չորացած մսի կտորները պատել պատրաստված մածուկի բարակ շերտով, շարել իրար կողք և թողնել 4-5 օր: Հետո մսի կտորները շրջել եւ թողնել եւս 4-5 օր: Գործողությունը կրկնել 3 անգամ: Պատրաստի միսը հանել և չորացնելու համար 10 օր կախել մութ տեղում:

Эмодзи 👍 ВКонтакте Բարի ախորժակ 

Բաժանորդագրվեք կայքին՝ Facebook պաշտոնական էջին (ԱՅՍՏԵՂ) Like դնելով, և առաջինը կարդացեք Հայաստանի և Սփյուռքի մասին ամենաթարմ լուրերը, հոդվածները, դիտեք տեսանյութերը